9 նոյեմբերի 2011 - 16:06 AMT
Նոյեմբերի 9-ին 1 ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 383,91 դրամ

NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում նոյեմբերի 9-ին կատարվել է 12,5 մլն դոլարի առք ու վաճառք 384,05 դրամ 1 դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով։ Փակման գինը կազմել է 384 դրամ։

Միաժամանակ, նոյեմբերի 9-ին 1 ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 383,91 դրամ՝ նոյեմբերի 8-ի համեմատ ավելանալով 1,02 կետով։ Միևնույն ժամանակ, 1 եվրոյի փոխարժեքը կազմել է 526,26 դրամ՝ կրճատվելով 0,75 կետով, իսկ 1 ռուսական ռուբլու փոխարժեքն ավելացել է 0,07 կետով՝ կազմելով 12,67 դրամ։ Այդ մասին հաղորդում է ՀՀ ԿԲ մամլո ծառայությունը։