9 նոյեմբերի 2011 - 17:15 AMT
Այկիկենդո կարատեի Հայաստանի հավաքականը ԵԱ-ում նվաճել է 4 մեդալներ

Այկիկենդո կարատեի Հայաստանի հավաքականն օրերս վերադարձել է հոկտեմբերի 25-31-ը Հյուսիսային Կիպրոսում կայացած Եվրոպայի կոնտակտային տաեկվոնդոյի առաջնությունից: Հայ մարզիկները փայլուն են հանդես եկել: Մինչև 18 տարեկանների այս առաջնությունում 14-15 տարեկանների մրցությունում առաջին տեղ է զբաղեցրել Անդրանիկ Յախսզյանը, 12-13 տարեկանների մրցությունում հաղթել է Էդվին Ավագյանը, 10-11 տարեկանների կարգում երկրորդ տեղն է նվաճել Սմբատ Սիրավյանը: Սակայն ամենահետաքրքիր ու հիշարժանն է եղել 16-17 տարեկանների մրցությունը, որտեղ Մարտին Այվազյանը համառ պայքարում պարտության է մատնել ադրբեջանցի Մուհերեմ Հասանովին: Դեկտեմբերի 2-13-ը մասնակցելու են Գերմանիայում կայանալիք Կոնտակտային մենամարտերի Եվրոպայի առաջնությանը, հաղորդում է Հայաստանի Այկիկենդո կարատեի ֆեդերացիան։