9 նոյեմբերի 2011 - 21:41 AMT
Վրացիների 80 տոկոսը ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության կողմից է

Հանրային կարծիքի հարցումների համաձայն, «Վրաստանի բնակչության 80 տոկոսն օժանդակում է ՆԱՏՕ-ին երկրի անդամակցության ուղուն»։ Այդ մասին Վրաստան-ՆԱՏՕ հանձնաժողովի նիստում հայտնել է երկրի վարչապետ Նիկա Գիլաուրին։

Վրաստանի և ՆԱՏՕ-ի համագործակցությունը մեկնարկել է 90-ական թվականների երկրորդ կեսին, 2002թ. նոյեմբերին այդ ժամանակվա նախագահ Էդուարդ Շևարդնաձեն Պրահայում ՆԱՏՕ-ի գագաթաժողովում պաշտոնապես հայտարարեց Դաշինքի անդամ դառնալու՝ Վրաստանի ցանկության մասին։ Այդ ուղին շարունակվեց նաև Միխայիլ Սահակաշվիլիի՝ նախագահ ընտրվելուց հետո (2004թ. հունվար)։ 2008թ. հունվարի 5-ին «Արդյո՞ք դուք օժանդակում եք ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցությանը» հարցի վերաբերյալ հանրաքվեի մասնակիցների 77 տոկոսը «կողմ» էր քվեարկել։