11 նոյեմբերի 2011 - 14:36 AMT
Շախմատի ԵԱ. Հայտնի են դարձել վերջին փուլում մրցող Հայաստանի և Գերմանիայի հավաքականների կազմերը

Պորտո Կարասում շախմատի Եվրոպայի թիմային առաջնության վերջին 9-րդ տուրում Հայաստանի տղամարդկանց հավաքականը կմրցի Գերմանիայի հետ:

Այս հավաքականների պայքարում կորոշվի առաջնության հաղթողը, հանդիպումը կարևոր է երկու թիմերի համար: Լևոն Արոնյանը առաջին խաղատախտակի վրա խաղալու է Արկադի Նայդիչի հետ, Սերգեյ Մովսիսյանը՝ Գեորգ Մեյերի հետ: Վլադիմիր Հակոբյանը կփորձի իր ուժերը Դանիել Ֆրիդմանի հետ, իսկ Գաբրիել Սարգսյանը՝ Յան Գուստաֆսոնի հետ:

Հայատանն իր ակտիվում ունի 21 միավոր և գլխավորում է մրցաշարային աղյուսակը, Գերմանիան հետ է մնում 1 միավորով՝ զբաղեցնելով 2-րդ տեղը: