12 նոյեմբերի 2011 - 09:25 AMT
Ars Lunga դուետը համերգներով հանդես կգա Մոսկվայում

Հայտնի Ars Lunga դուետը համերգներ կտա Մոսկվայում: Ինչպես նշվում է դուետի պաշտոնական կայքում, նոյեմբերի 15-ին նրանք ելույթ կունենան Մոսկվայի կոմպոզիտորների միության դահլիճում՝ «Վրեմենա գոդա» կամերային նվագախմբի հետ (դիրիժոր` Վլ. Բուլախով): Համերգի ժամանակ կհնչեն Մ. Բրոնների և Տիգրան Մանսուրյանի ստեղծագործությունները:

Նոյեմբերի 16-ին նրանք նույն սրահում հանդես կգան արդեն առանձին և կնվագեն Օ. Գալախովի, Լ. Չաուշյանի, Ի. Ցինցաձեյի և Հ. Խայամի ստեղծագործությունները:

Ars Lunga դուետը կազմավորվել է 2009 թվականին, նրա անդամներն են դաշնակահարուհի Ջուլիետտա Վարդանյանը և թավջութակահար Արամ Թալալյանը մի քանի փառատոններին նրանց մասնակցությունից հետո: Դուետի գլխավոր նպատակն է ներկայացնել ժամանակակից հայ, վրացի և իրանցի կոմպոզիտորների ստեղծագործությունները: Նրանք համոզված են, որ երաժշտության լեզուն կարող է օգնել ազգերին իրար հասկանալու և միավորվելու: