Փարիզում ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի վերջին ներկայացուցիչ Ռուբեն Ալեքսանյանը ծանր քաշային կարգում նույնպես անհաջող ելույթ ունեցավ:
«Պոկում» վարժությունում Ալեքսանյանը կարողացավ հաջողությամբ օգտագործել բոլոր երեք մոտեցումները և 185-կիլոգրամանոց ծանրաձող բարձրացնել: Երրորդ մոտեցումը հայ ծանրորդը որոշեց չօգտագործել և վարժությունն ավարտեց 10-րդ տեղում: «Հրում» վարժությունում նա սկսեց 240 կիլոգրամից, սակայն սխալ թույլ տվեց, և մրցավարները չհաշվեցին մոտեցումը: Մնացած երկու մոտեցումները նույնպես անարդյունք եղան, և Ալեքսանյանը «հրում» վարժությունն ավարտեց առանց միավորների:
B առաջնությունում մեկ այլ հայ ծանրորդ Հայկ Հակոբյանը 395 կիլոգրամով իր ելույթն ավարտեց 6-րդ տեղում:
Աշխարհի չեմպիոն դարձավ իրանցի ծանրորդ Բեհդադ Սալիմիքորդասիաբին 464կգ արդյունքով, 2-րդ տեղը զբաղեցրեց նրա հայրենակից Սայադ Համլաբադը (439կգ), իսկ բրոնզե մեդալը նվաճեց Սանգ-Գուեն Ջեոնը (Կորեա) 433կգ արդյունքով: