14 նոյեմբերի 2011 - 20:55 AMT
ԵԱՀԿ ԽՎ հերթական նիստը տեղի կունենա Բաթումիում

ԵԱՀԿ Խորհրդարանական Վեհաժողովի հերթական նիստը տեղի կունենա գալիք տարվա մայիսին Բաթումիում, հաղորդում են վրացական լրատվամիջոցները: Նիստին կմասնակցեն մոտ 200 պատգամավորներ:

Այսօր ԵԱՀԿ ԽՎ նիստի անցկացման տեխնիկական հարցեր են քննարկել Վրաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Դավիթ Ջանիաշվիլին և ԵԱՀԿ ԽՎ գլխավոր քարտուղար Սպենսեր Օլիվերը:

«Այսօրվա հանդիպմանը մենք քննարկեցինք 2012թ. մայիսին Բաթումիում ԽՎ նիստի անցկացման տեխնիկական հարցերը: Մեր հյուրերը տեղում կծանոթանան առկա ենթակառուցվածքին»,- ասել է Ջանիաշվիլին: