ԵԱՀԿ ԽՎ հերթական նիստը տեղի կունենա Բաթումիում![]() 14 նոյեմբերի 2011 - 20:55 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Խորհրդարանական Վեհաժողովի հերթական նիստը տեղի կունենա գալիք տարվա մայիսին Բաթումիում, հաղորդում են վրացական լրատվամիջոցները: Նիստին կմասնակցեն մոտ 200 պատգամավորներ: Այսօր ԵԱՀԿ ԽՎ նիստի անցկացման տեխնիկական հարցեր են քննարկել Վրաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Դավիթ Ջանիաշվիլին և ԵԱՀԿ ԽՎ գլխավոր քարտուղար Սպենսեր Օլիվերը: «Այսօրվա հանդիպմանը մենք քննարկեցինք 2012թ. մայիսին Բաթումիում ԽՎ նիստի անցկացման տեխնիկական հարցերը: Մեր հյուրերը տեղում կծանոթանան առկա ենթակառուցվածքին»,- ասել է Ջանիաշվիլին:
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |