15 նոյեմբերի 2011 - 21:41 AMT
Ադրբեջանը երաշխավորում է իր նախկին նախագահների անձեռնմխելիությունը

Ադրբեջանի խորհրդարանը երրորդ ընթերցմամբ հավանություն է տվել օրենքին, որը երկրի նախկին առաջնորդներին իմունիտետ է երաշխավորում պաշտոնավարությունից առաջ կամ ընթացքում նրանց գործած հանցագործությունների համար հետապնդումներից:

Օրենքը հավանության է արժանացել ոչ միայն իշխանամետ կուսակցությունների, այլև ընդդիմության կողմից: «Օրենքը կմեղմացնի քաղաքական ուժերի միջև դիմակայությունը, որոնք տարբեր տեսակետներ ունեն երկրում առկա սոցիալական և քաղաքական իրադրության վերաբերյալ»,- քվեարկությունից հետո հայտնել է կառավարող «Ենի Ազերբայջան» կուսակցությունից պատգամավոր Գյուլեր Ախմեդովան, հաղորդում է BBC ռուսական ծառայությունը: