17 նոյեմբերի 2011 - 16:17 AMT
Երևանում անցնում է ազատամարտիկ Վաչիկ Մկրտչյանի բռնցքամարտի երիտասարդական հուշամրցաշարը

«Դինամո» մարզասրահում անցնում է ազատամարտիկ Վաչիկ Մկրտչյանի բռնցամարտի վեցերորդ երիտասարդական հուշամրցաշարը: Մրցաշարին մասնակցում է 98 բռնցքամարտիկ Հայաստանի 6 մարզերից (Լոռի, Շիրակ, Կոտայք, Գեղարքունիք, Արմավիր, Արարատ) և 10 մարզական կազմակերպություն Երևանից:

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանը PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում նշել է, որ մրցաշարին մասնակցում են հեռանկարային ու տաղանդավոր բռնցքամարտիկներ: «Մրցաշարն անցնում է արդեն 6-րդ անգամ, և հուսով եմ, որ այս անգամ նույնպես կկարողանանք բացահայտել լավ բռնցքամարտիկների: Լավագույնները կընդգրկվեն Հայաստանի հավաքականում»,-ասել է Գաբրիելյանը:

Նոյեմբերի 17-ին բռնցքամարտիկները կանցկացնեն քառորդ եզրափակիչ մենամարտեր, իսկ բոլոր հաղթողներն ու մրցանակակիրները հայտնի կդառնան նոյեմբերին: