18 նոյեմբերի 2011 - 17:56 AMT
ՎիվաՍել-ՄՏՍ-ը .am տիրույթում դոմենային անուններ կտրամադրի

ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունից հայտնում են, որ շուտով .am տիրույթում կտրամադրեն հանգուցային անվանումների (դոմենային անունների) հաշվեգրման ծառայություն:

«Այժմ, երբ ինտերնետը դարձել է կապի հիմնական միջոցներից մեկը, անհատները և կազմակերպությունները` ներառյալ այն ընկերությունները, որոնց գործունեությունն ամենևին էլ կապված չէ էլեկտրոնային կոմերցիայի հետ, ձգտում են իրենց ներկայությունը ապահովել և ուրույն դիմագիծն ունենալ նաև համացանցում: Լինելով զարգացումներին ընդառաջ գնացող նորարարական ընկերություն՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ը շարունակում է Հայաստանի բնակչությանը մատուցել ամենապահանջված ծառայություններից հերթականը: Հանգուցային անվանումների (դոմենային անունների) հաշվեգրման նախաձեռնության նպատակը բազմատեսակ ծառայությունները մեկ վայրում առաջարկելն է»,- նշված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ ծառայության սակագների և ընթացակարգերի մասին մանրամասն տեղեկություններ կհրապարակվեն շուտով: