19 նոյեմբերի 2011 - 11:24 AMT
Դավիթ Նալբանդյանին կանչել են Արգենտինայի հավաքական Դևիսի գավաթի եզրափակչի կապակցությամբ

Արգենտինայի թենիսի հավաքականի ավագ Մոդեստո Վասկեսը եզրափակիչ խաղի համար հավաքական է հրավիրել Դավիթ Նալբանդյանին, Խուան Մարտին Դել Պոտրոյին, Խուան Մոնակոյին, Խուան Իգնասիո Չելային և Էդուարդո Շվանակին, հայտնում է Նալբանդյանի երկրպագուների կայքը:

Դևիսի գավաթի եզրափակիչը տեղի կունենա Սեվիլիայում դեկտեմբերի 2-4, Արգենտինայի մրցակիցը կլինի Իսպանիան:

«Սեվիլիայում հանդես կգան հինգ թենիսիստներ: Դա Գավաթի եզրափակիչն է, այն տարբերվում է մյուս հանդիպումներից: Թե այդ թենիսիստներից ով հանդես կգա եզրափակչում մենք կասենք վիճակահանությունից մեկ ժամ առաջ»,-հայտարարել է Վասկեսը:

Հավաքականի փոխավագ Կաիո Ռիվերան հայտարարել է, որ Նալբանդյանը ձախ ձեռքի խնդիր ունի, սակայն դա լուրջ չէ, նա շարունակում է համառորեն մարզվել:

Արգենտինայի հավաքականը կսկսի պատրաստվել Դևիսի գավաթի եզրափակչին նոյեմբերի 21-ից Բուենոս Այրեսում, իսկ նոյեմբերի 24-ին կմեկնի Իսպանիա: