21 նոյեմբերի 2011 - 13:47 AMT
«Ժառանգությունը» շարունակում է պահանջել, որ Հայաստանը ետ կանչի իր ստորագրությունը Արձանագրություններից

Թուրքիային ձեռնատու է Հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացում առկա ստատուս քվոն, գտնում է «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը: Այդ մասին հայտարարել PanARMENIAN.Net-ի թղթակցին, մեկնաբանելով Թուրքիայի Մեծ ազգային ժողովի արտաքին կապերի գծով հանձնաժողովի նախագահ Մուստաֆա Բոսկիրի խոսքերն այն մասին, որ հայ-թուրքական արձանագրութունները չներառվեն թուրքական խորհրդարանի օրակարգում: «Մենք շարունակում ենք վստահ լինել, որ մեր գնահատականը ճիշտ է, որ որքան ակնհայտ է այն, որ Թուրքիան չի վավերացնի այդ արձանագրությունները, նույնքան էլ ակնհայտ է, որ ժամանակ առ ժամանակ կօգտագործի այդ սառեցված արձանագրություննրն իր շահերից ելնելով»,-ասել է Սաֆարյանը:

«Այդ առումով ավելի հետաքրքիր կլինի իմանալ նրանց կարծիքը, ով կանոնավոր կերպով չի բավարարում «Ժառանգության» ՝ Արձանագրությունների ստորագրությունը ետ կանչելու մասին և հույսեր է տածում, որ Հայաստանը դիվանագիտական շահ կունենա այդ արձանագրություններից»,-հավելել է նա:

Հայ-թուրքական արձանագրությունները ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում, դրանք պետք է վավերացվեին երկու երկրների խորհրդարանների կողմից:

2011թ. օգոստոսին հայ-թուրքական արձանագրությունները հանվեցին թուրքական խորհրդարանի օրակարգից, քանի որ չէին դրվել քննարկման մեկ գումարման ընթացքում, սակայն, հոկտեմբերին արձանագրությունները կրկին ներառվեցին խորհրդարանի օրակարգում: