22 նոյեմբերի 2011 - 12:23 AMT
Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնում կանկացվի սեմինար HTML5 և CSS3 տեխնոլոգիաների մասին

Նոյեմբերր 29-ին Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնում (ՄԻԿ) կանցկացվի սեմինար «Ծանոթություն HTML5 and CSS3 տեխնոլոգիաներին» խորագրով, տեղեկացնում են ՄԻԿ-ից:

Սեմինարը կվարի ծրագրավորող և դասավանդող Շահեն Գասպարյանը: Սեմինարի ժամանակ մասնակիցները կծանոթանան HTML5 and CSS3 տեխնոլոգիաների կիրառությանը և դրանց նորագույն առանձնահատկություններին:

Դասընթացն անվճար է, մասնակցել ցանկացողները պետք է գրանցվեն՝ լրացնելով օնլայն հայտը մինչև նոյեմբերի 28-ը: Մասնակիցների ընտրությունը կատարվելու է ըստ դիմելու առաջնահերթության:

Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը բացվել է 2011-ի մայիսին: Կենտրոնի ստեղծմանն աջակցել են ՀՀ կառավարությունը, «Մայքրոսֆթ ԱրԷյ» ընկերությունը, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամն ու Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը: