Չեմպիոնների լիգայի խմնբային փուլում «Պորտուի» հետ խաղից առաջ, «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ասել է, որ «Պորտուն» շատ արագ ու գրագետ է պաշտպանությունից անցնում հարձակման:
«Նրանք լավ թիմ ունեն: Ճիշտ է, հաճախ ասում են, որ Հալկն է նրանց առաջատար խաղացողը: Սակայն, ես կոնկրետ որևէ մեկին չէի առանձնացնի»,-հայ ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում ակումբի պաշտոնական կայքը:
Մխիթարյանը գտնում է, որ իրենք պետք է կենտրոնանան միայն խաղի վրա: «Մեր երկրպագուները «Դոնբաս արենայում» ակտիվորեն աջակցում են մեզ, ուստի մեզ համար ավելի հաճելի է խաղալ այդ մարզադաշտում»:
Խաղը տեղի կունենա նոյեմբերի 23-ին Դոնեցկում: Առաջին խաղում պորտուգալացիները հաղթել են 2:1 հաշվով: