22 նոյեմբերի 2011 - 18:40 AMT
Իրանը նոտա է հղել Թուրքիային պարսիկ ուխտավորների անվտանգությունը չապահովելու համար

Նոյեմբերի 22-ին Թեհրանում Թուրքիայի դեսպանին բողոքի նոտա է հանձնվել առ այն, որ Թուրքիայի պաշտոնյաները պատասխանտվություն չեն դրսևորել իրանական ավտոբուսի վրա հարձակման հարցում, հայտնում է Fars գործակալությունը:

Դեսպանին հայտարարվել է, որ ըստ միջազգային նորմերի, Թուրքիան պարտավոր էր պահպանել իրանցի քաղաքացիների առողջությունն ու գույքը:

Իրանը պահանջել է հայտնաբերել և ձերբակալել հանցագործներին: Իր հերթին դեսպանը խոստացել է նոտայի մասին իրազեկել երկրի իշխանություններին:

Վանում նոյեմբերի 15 անհայտ անձինք հարձակվել են պարսկական համարներով ավտոբուսի վրա, վիրավորվել է Իրանի վեց քաղաքացի: