22 նոյեմբերի 2011 - 19:07 AMT
ԿԱՐԾԻՔ
Հայ «իրավապահները»` որպես ադրբեջանական քարոզչության սուր կամ ինչ արժե այսօր հակահայկականությունը

Վերջին մի քանի օրվա ընթացքում Արցախի և Ադրբեջանի ԶՈՒ շփման գծում ադրբեջանական դիպուկահարների կրակից երկու հայ զինվոր է զոհվել: Այդ ողբերգական դեպքերը ևս մեկ անգամ ապացուցեցին, որ պատերազմը դեռ չի ավարտվել, այն շարունակվում է, ր թշնամին միայն առիթ է փնտրում հարված հասցնելու համար: Բայց, ցավոք, պարզ է դարձել նաև այն, որ մեր որոշ քաղաքացիներ իրենց «պատերազմն» են մղում և հանուն իրենց օգուտի կամ չարչիական նպատակների թքած ունեն իրենց Հայրենիքի և սեփական ժողովրդի վրա:

Երեկ հայկական հեռուստատեսության եթերից հայտնի դարձավ, որ ոմն «հայ իրավապահ», ելույթ ունենալով Բրյուսելում ՆԱՏՕ-ի սեմինարի ժամանակ, Հայաստանին մեղադրել է «Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագրի (ԵՍԶՈՒՊ) խախտման» մեջ: PanARMENIAN.Net-ին հաջողվել է պարզել, որ այդ իրավապահը Հելսինկյան Ասոցիացիայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն է: Պարոն Սաքունցին չի զսպել այն, որ առանց նրա անհիմն մեղադրանքների էլ ադրբեջանական քարոզչությունը դույլերով կեղտոտ սուտ է թափում Հայաստանի գլխին` մեղադրելով նրան բոլոր մարդկային մեղքերում և, չգիտես ինչու, մոռանալով պաշտոնական Բաքվի հրահրած «սպառազինության մրցավազքի» և սահմանին տեղ գտնող սադրանքների մասին:

Հարկ է նաև նկատել, որ դեռևս ոչ մի միջազգային ստուգում չի կարողացել Հայաստանի կողմից Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագրի որևէ խախտում հայտնաբերել մի պարզ պատճառով` Հայաստանը չի խախտում ԵՍԶՈՒՊ-ը:

Ընդ որում, Սաքունցը բոլորովին չի խառնվել իրար հայկական պատվիրակության մյուս անդամների վրդովված արձագանքից, որոնք, երևի թե, գաղափար չունեն իրավապահի «բարձր ու բարի նպատակներից»:

Դրանից հետո հարց է ծագում` իսկ ինչո՞վ է տարբերվում մարդու իրավունքների համար նման պայքարողը, ընդ որում` հայ մարդը, օրինակ, այն եռյակից, որին բառացիորեն նախօրեին մեղադրանք են ներկայացրել պետական դավաճանության և հօգուտ Ադրբեջանի լրտեսության համար:

Հայկ Խալաթյան / PanARMENIAN News