22 նոյեմբերի 2011 - 21:29 AMT
Ռուսաստանն ու Իսրայելը քննարկել են Իրանի միջուկային ծրագիրը

Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովն ու Մոսկվայում Իսրայելի դեսպան Դորրիտ Գոլենդերը քննարկել են Իրանի միջուկային ծրագիրը, հաղորդում է rosbalt.ru-ն:

Հանդիպման ընթացքում կարծիքներ են փոխանակվել նաև Մերձավոր Արևելքում իրադրության, սպառազինությունների հանդեպ հսկողության և չտարածման ոլորտում միջազգային օրակարգի մի շարք հարցերի վերաբերյալ:

Նոյեմբերի 8-ին Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ զեկույց հրապարակեց, որում ասվում է, որ Թեհրանը միջուկային զենքի ստեղծման շուրջ աշխատել է սկսած 2003 թվականից: Իրանը ՄԱԳԱՏԷ-ի հայտարարություններն անվանել է հնարած և անհիմն: