24 նոյեմբերի 2011 - 14:08 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Բրյուսովի համալսարանում բացվել է անվճար Wi-Fi անկյուն

Այսօր Օրանժ Արմենիա ընկերության գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան և Երևանի Վ.Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի ռեկտոր Սուրեն Զոլյանը ստորագրեցին համագործակցության հուշագիր։

«Մենք արդեն իսկ համագործակցում ենք համալսարանի հետ. մեզ մոտ աշխատում են համալսարանի բազմաթիվ շրջանավարտներ։ Իսկ այս հուշագրով մենք նոր փուլ ենք սկսում։ Այսուհետ այստեղ սովորող ուսանողները կանցնեն մասնագիտական պրակտիկա Օրանժում և Օրանժի լավագույն մասնագետները վերապատրաստման դասընթացներ կանցկացնեն ուսանողների հետ»,- նշեց Բրունո Դյութուան։

Հուշագիրը ստորագրելուց հետո լեզվաբանական համալասարանում բացվեց նաև Orange անվճար Wi-Fi անկյունը։ Սա արդեն երրորդ համալսարանն է, որտեղ բացվում է նման անկյուն։ Անկյունում տեղադրված FlyBox ռաութերի միջոցով Wi-Fi անլար ինտերնետ ցանցը տարածվում է մինչև 90 մետր և ապահովում մինչև 7.2 Մբ/վ ներբեռնման արագությամբ ինտերնետ։ Անկյունը հագեցած է հարմարավետ սեղաններով և աթոռներով։

ՖՈՏՈՇԱՐՔ