25 նոյեմբերի 2011 - 09:30 AMT
Եգիպտոսում որոշել են վերադարձնե՞լ նախկին վարչապետին

Ռազմական գերագույն խորհուրդը, որն այժմ կառավարում է Եգիպտոսը, դիմել է երկրի նախկին վարչապետ Քամալ Գանզուրիին՝ նոր կառավություն ձևավորելու խնդրանքով: Այդ մասին հինգշաբթի օրը, նոյեմբերի 24-ին հաղորդել է Reuters-ը՝ մեջբերելով «Ալ Ջազիրային», սակայն որտեղից հեռուստաալիքը ունի նման տվյալներ, հայտնի չէ:

Եգիպտոսի պետական հեռուստատեսությունը, իր հերթին, հաղորդեց, որ հինգշաբթի օրը ռազմական գերագույն խորհրդի անդամները հանդիպել են Գանզուրիի հետ:

Խորհրդի ներկայացուցիչ, գեներալ Մուխտար ալ Մուլան մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ ռազմական իշխանությունները հուսով են ձևավորել նոր կառավություն մինչև նոր խորհդարանական ընտրությունները, որոնք նախանշված են նոյեմբերի 28-ին:

Քամալ Գանզուրին ղեկավարում էր Եգիպտոսի նախարարների կաբինետը 1996 թ-ի հունվարից մինչև 1999 թ-ի հոկտեմբերը: Ռազմական գերագույն խորհուրդը նոյեմբերի 22-ին հայտարարեց իր մտադրության մասին փոխացնել իշխանությունը կառավարությանը, որի մեջ կմտնեն քաղաքացիական անձիք, գրում է lenta.ru-ն: