25 նոյեմբերի 2011 - 11:20 AMT
Սլավոլյուբ Մուսլին. Ես չեմ հավատում, որ կկայանա Յուրա Մովսիսյանի տրանսֆերը ԲԿՄԱ

«Կրասնոդարի» գլխավոր մարզիչ Սլավոլյուբ Մուսլինը լուրջ չի ընդունում իր թիմի առաջատար ռմբարկու Յուրա Մովսիսյանի Մոսկվայի ԲԿՄԱ տեղափոխվելու հավանականության մասին խոսակցություններին:

«Բոլորն էլ գիտեն, թե Մովսիյանը որքան կարևոր է մեր թիմի համար, նա մեր ամենալավ ռմբարկուն է: Այժմ ԲԿՄԱ-ի հետաքրքրության մասին տեղեկատվությունը դեռ լուրերի մակարդակով է: Մեր ակումբի ղեկավարությունը ինձ ոչինչ չի ասել այդ մասին: Անձամբ ես ցանկանում են հուսալ, որ Յուրա Մովսիսյանը կմնա թիմում մինչև մրցաշրջանի ավարտը, ցանկալի է նաև և հաջորդ առաջնությանը: Չեմ հավատում, որ այդ տրանսֆերը հիմա ընդհանրապես կկայանա», մեջբերում է Մուսլինի խոսքերը sport-box.ru-ն:

Հայաստանի հավաքականի հարձակվողի նկատմամբ ԲԿՄԱ-ի հետաքրքրվածության մասին տեղեկատվությունը հայտնվել է նոյեմբերի կեսին: Ընթացիկ մրցաշրջանում 24-ամյա հարձակվողը իր թիմի 25 հանդիպումներում խփել է 8 գոլ: