25 նոյեմբերի 2011 - 11:47 AMT
Է. Նալբանդյան. Արձանագրությունների մասին Թուրքիայի հայտարարությունները կասկածի տակ են դնում պայմանագրերի կնքման սկզբունքները

Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Դանիա իր պաշտոնական այցի շրջանակներում հանդիպեց Դանիայի Ֆոլկեթինգեթի նախագահ Մոգենս Լյուքեթհոֆթի հետ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:

Հանդիպման ընթացքում արտգործնախարարը քննարկեց երկկողմ հարաբերությունների ամրապնդման, միջխորհրդարանական համագործակցության ձևավորմանն առնչվող մի շարք հարցեր:

Մոգենս Լյուքեթհոֆթի խնդրանքով Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններն ու առաջնահերթությունները: Այս ենթատեկստում կողմերը նշեցին երկկողմանի հարաբերությունների խորացման անհրաժեշտությունը:

Նախարար Նալբանդյանը հանդիպեց նաև Դանիայի ԱԳՆ տնտեսական և ռազմավարական հարցերով պետքարտուղար Լարս Թուզենին, ում հետ քննարկեց առևտրատնտեսական հարաբերությունների խթանմանն առնչվող հարցեր

Բացի դրանից, Նալբանդյանն ելույթ ունեցավ Արտաքին քաղաքականության դանիական ասոցիացիայում: Պատասխանելով հարցերին, Էդվարդ Նալբանդյանն, անդրադառնալով Թուրքիայից հնչող հայտարարություններին, թե հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման ժամանակ ոչ բոլոր հարցերի շուրջ էր պայմանավորվածություն ձեռք բերվել, ասաց. «կասկածի տակ են դնում պայմանագրերի կնքման սկզբունքները: Կասկածում եմ, որ երկները ստորագրում են համաձայնագրերն ու պայմանգրերը առանց կետերի և հարցերի համաձայնեցման”:

Նույն օրը Էդվարդ Նալբանդյանն այցելեց նաև Դանիայի խորհրդարան, ուր հանդիպում ունեցավ Ֆոլկեթինգեթի նախագահ Մոգենս Լյուքեթհոֆթի հետ:

Դանիայի խորհրդարանի ղեկավարը բարձր գնահատեց Կոպենհագենում դեսպանություն հիմնելու Հայաստանի կառավարության որոշումը` նշելով, որ այն նոր հեռանկարներ կբացի հայ-դանիական հարաբերությունների զարգացման համար:

Դանիայի խորհրդարանի նախագահն ու Հայաստանի արտգործնախարարը քննարկեցին երկկողմ հարաբերությունների ամրապնդման, միջխորհրդարանական համագործակցության ձևավորմանն առնչվող մի շարք հարցեր:

Մոգենս Լյուքեթհոֆթի խնդրանքով Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններն ու առաջնահերթությունները, տարածաշրջանային խնդիրների լուծման վերաբերյալ Հայաստանի մոտեցումները:

Կոպենհագենում նախարար Նալբանդյանը հանդիպեց Դանիայի ԱԳՆ տնտեսական և ռազմավարական հարցերով պետքարտուղար Լարս Թուզենին, ում հետ քննարկեց առևտրատնտեսական հարաբերությունների խթանմանն առնչվող հարցեր:

Էդվարդ Նալբանդյանի կոպենհագենյան այցի օրակարգում էր Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ ծավալուն ելույթը Արտաքին քաղաքականության դանիական ասոցիացիայում: Ելույթից հետո, պատասխանելով հարցերին, Էդվարդ Նալբանդյանն, անդրադառնալով Թուրքիայից հնչող հայտարարություններին, թե հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման ժամանակ ոչ բոլոր հարցերի շուրջ էր պայմանավորվածություն ձեռք բերվել, ասաց. «Նման հայտարարություններն առնվազն տարակուսանք են առաջացնում. արդյո՞ք Թուրքիան բոլոր համաձայնագրերն է ստորագրում առանց վերջնական համաձայնեցման կամ ինչո՞ւ է ստորագրում, եթե

Այցի շրջանակներում Էդվարդ Նալբանդյանը ծավալուն հարցազրույց տվեց դանիական խոշորագույն «Politiken» օրաթերթին: