25 նոյեմբերի 2011 - 18:25 AMT
Նիկոլ Փաշինյանը Սերժ Սարգսյանին կոչ է արել հետևել Ռոբերտ Քոչարյանի օրինակին և հեռանալ քաղաքականությունից

Մեր վերջին հանրահավաքից մեկ ամիս է անցել, և քաղաքական իրադրությունը զգալի փոփոխությունների է ենթարկվել, նոյեմբերի 25-ին Երևանում Հայ ազգային կոնգրեսի հերթական հանրահավաքի ժամանակ հայտնել է ՀԱԿ-ի ակտիվիստ, «Հայկական Ժամանակ» ընդդիմադիր թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով` ՀԱԿ-ի ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանը վերջին հանրահավաքի ժամանակ իշխանության մեջ մասշտաբային փոփոխություններ էր կանխագուշակում, և վերջին հրաժարականները վկայում են նրա իրավացիության մասին:

Փաշինյանն առանձնապես ընդգծել է ՀՀ ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանի հրաժարականը և այն «խայտառակություն» անվանել` նկատելով, որ Սարգսյանն իր հրաժարականի մասին իմացել է մամուլից: Նա Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին կոչ է արել հետևել Ռոբերտ Քոչարյանի օրինակին և հեռանալ քաղաքականությունից: