26 նոյեմբերի 2011 - 14:15 AMT
Հայաստանի նախագահը ծանոթացել է Դիլիջանում ԿԲ ուսումնահետազոտական կենտրոնի շինարարությանը

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Տավուշի մարզ այցի շրջանակներում ծանոթացել է Կենտրոնական բանկի «Դիլիջան ուսումնահետազոտական կենտրոնի» բացմանը: Ինչպես լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, կենտրոնի գլխավոր նպատակն է ժամանակակից տեխնիկական, տեխնոլոգիական լուծումներով ինստիտուտի ստեղծումը, որտեղ կկազմակերպվեն տարածաշրջանային ու միջազգային գիտաժողովներ և համաշխարհային չափանիշներին համապատասխանող ուսումնական ծրագրեր էկոնոմիկայի և ֆինանսների ոլորտում:

Ջավադյանը նաև հավելել է, որ բանակցություններ են ընթանում մի շարք հեղինակավոր համալսարանների և Հայաստանի ամերիկյան համալսարանի հետ կենտրոնում «Տնտեսագիտություն» մասնագիտությամբ մագիստրոսական տեղեր բացելու շուրջ: Կենտրոնում նաև կտեղակայվեն ռեզերվային սերվերներ հայկական բանկերի համար: Նա նաև հայտնել է, որ կենտրոնում տարաՙծք կհատկացվի առևտրային բանկերին, «Արկա» պրոցեսինգային կենտրոնին և ԱՊՊԱ բյուրոյին: Կենտրոնի բացումը նախանշված է 2013թ. հունվարին: