29 նոյեմբերի 2011 - 12:58 AMT
Ֆերնանդո Վերդասկո. Արգենտինան պատրաստ է բոլոր ջանքերը գործադրել Դևիսի գավաթը նվաճելու համար

Իսպանացի թենիսիստ Ֆերնանդո Վերդասկոն խոստովանել է, որ Արգենտինայի հավաքականը լուրջ մրցակից կլինի Դևիսի գավաթի եզրափակչում, որը կանցնի դեկտեմբերի 2-4 Սեվիլիայում:

«Հասկանալի է, թե որքան է Դավիթ Նալբանդյանը ցանկանում հաղթել Դևիսի գավաթի մրցաշարում, այնպես որ նրանք բոլոր ջանքերը կգործադրեն դրա համար: Իսպանիայի հետ մեկտեղ Արգենտինան նույնպես հզոր ուժ է»,-Վերդասկոյի խոսքերն է մեջբերում gotennis.ru-ն:

Ըստ թենիսիստի, Իսպանիան անպարտելի է, նույնիսկ եթե նրանք ներկայացնեին համաշխարհային վարկանիշի Թոփ-4-ը: «Նման թիմեր ուղղակի գոյություն չունեն, ուստի սպորտում ամեն ինչ հնարավոր է: Հարկավոր է լավ աշխատել, նվաճելու համար Դևիսի գավաթը»:

Արգենտինան երք անգամ՝ 1981, 2006 և 2008թթ. խաղացել է Դևիսի գավաթում, սակայն, այդպես էլ չի կարողացել նվաճել պատվավոր տիտղոսը: Ընդ որում, 2008թ. թիմը զիջել է եզրափակչում իսպանացիներին: