29 նոյեմբերի 2011 - 16:46 AMT
Միխայիլ Սահակաշվիլի. Վրաստանի և Հայաստանի միջև հարաբերություններն օրինակելի են

Կովկասի բոլոր երկրների շահերից է բխում տարածաշրջանի միավորումը: Այդ մասին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ համատեղ մամլո ասուլիսում հայտնել է Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին:

«Վրաստանի և Հայաստանի միջև հարաբերություններն օրինակելի են: Միևնույն ժամանակ ուզում եմ ասել, որ մեր հայեցակարգը հիմնված է Կովկասի միասնական հայեցակարգի վրա: Ես վստահ եմ, որ Կովկասում առկա բոլոր հակամարտությունները ուժային կայսրության կողմից են հրահրված, որի հիմնական սկզբունքն է բաժանել և իշխել: Կովկասի բոլոր երկրների շահերից բխում է քաղաքական համագործակցության ստեղծումը: Դա անպայման կիրագործվի»,- հայտնել է Սահակաշվիլին:

Նրա խոսքով` միասնական Կովկասի մասին գաղափարը վերաբերում է Կովկասի բոլոր երկրներին: Վրաստանի նախագահը վստահ է, որ Կովկասին արհեստականորեն փաթաթված հակամարտությունը վաղ, թե ուշ կկարգավորվի, հաղորդում է Գրուզիա Online-ը: