29 նոյեմբերի 2011 - 16:55 AMT
Հայաստանի նախագահը տարածաշրջանում անվտանգության ապահովման ուղղությամբ կոնկրետ քայլերի կոչ է արել

Տարածաշրջանում խնդիրների լուծումը հնարավոր է միայն բանակցությունների ճանապարհով: Այդ մասին Թբիլիսիում Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի հետ համատեղ մամլո ասուլիսում հայտնել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

«Մենք պետք է բանակցություններ վարենք և այդ ճանապարհով լուծենք առկա խնդիրները, քանի որ մենք կոչված ենք ապահովելու մեր ժողովուրդների անվտանգ կյանքը»,- ընդգծել է նա:

Սերժ Սարգսյանը կոչ է արել տարածաշրջանում անվտանգության ապահովման ուղղությամբ կոնկրետ քայլեր ձեռնարկել: «Կարծում եմ, որ միայն բանակցությունների ճանապարհով մենք կկարողանանք նվազեցնել լարվածությունը տարածաշրջանում, ինչը կարող է նպաստել մեր հետագա զարգացմանը»,- ասել է ՀՀ նախագահը, հաղորդում է Գրուզիա Online-ը: