Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը Սեվիլյայում իսպանացիների հետ Դևիսի Գավաթի եզրափակիչ հանդիպման նախաշեմին տեղի ունեցած մամլո ասուլիսում նշել է, որ սեփական հարկի տակ խաղն անցկացնելու գործոնը կարող է լրացուցիչ բարդություններ ստեղծել Ալբերտ Կոստայի թիմի համար:
«2008թ. եզրափակիչը, որում մենք զիջեցինք իսպանացիներին, անցյալում է: Այժմ ամեն ինչ այլ է լինելու, մենք պետք է պարզապես կենտրոնանանք յուրաքանչյուր առանձին խաղարկության վրա: Իսպանացիները Դևիսի Գավաթի ֆավորիտներն են, նրանք սեփական դաշտում են խաղալու: Բայց այդ գործոնը նույնպես լրացուցիչ ճնշում է գործադրելու նրանց վրա»,- ասել է Նալբանդյանը, հաղորդում է gotennis.ru-ն:
Դևիսի Գավաթի եզրափակիչը տեղի կունենա դեկտեմբերի 2-4 Սեվիլյայում: