30 նոյեմբերի 2011 - 16:12 AMT
Ղրիմում տեղի կունենա «Ուկրաինայի հայ երիտասարդների միության միսս» մրցույթը

2011թ. դեկտեմբերի 3-ի Սիմֆերոպոլի Ղրիմաթաթարական ակադեմիական թատրոնում տեղի կունենա «Ուկրաինայի հայ երիտասարդների միության միսս» մշակույթի և գեցեկության մրցույթը:

Ինչպես հայտնում է Analitika.at.ua-ն, հղում անելով Ուկրաինայի հայ երիտասարդների միությանը, մրցույթն անց է կացվում արդեն 5-րդ տարին, ծանոթացնելով հանդիսատեսին «հայկական գեղեցկություն» հասկացության հետ և նրա հետ, թե ինչ դերակատարություն ունի կինը հայկական ավանդական ընտանիքում, ազգային տոներին, ավանդույթներին, հայոց լեզվին, հայկական պարերին ու երգերին:

Այս տարի մրցույթին կմասնակցեն հայ աղջիկներ Ուկրաինայի 10 շրջաններից: Մասնակիցներին կգնահատի ժյուրին, որի կազմում են իշխանության ներկայացուցիչներ, Ուկրաինայի հայ համայնքի հայտնի ներկայացուցիչներ, երիտասարդական կազմակերպությունների անդամներ: