30 նոյեմբերի 2011 - 17:06 AMT
ՀԱԿ-ը բրիտանացի դիվանագետի հետ քննարկել է ներքաղաքական զարգացումները Հայաստանում

Նոյեմբերի 30-ին Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը հանդիպել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Գարեթ Ուինն Օուենի հետ: Ինչպես հայտնում է ՀԱԿ մամլո ծառայությունը, հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի ներքին քաղաքական զարգացումները, ինչպես նաև Կոնգրեսի մոտեցումները Ընտրական օրենսգրքի և ընտրական գործընթացների վերաբերյալ:

Լևոն Զուրաբյանը նշել է, որ այսօր Հայաստանի հիմնական գերխնդիրը օրինակարգ իշխանության ձևավորումն է, ինչը «թույլ կտա վերջնականապես կազմաքանդել երկրում հաստատված քրեա-օլիգարխիկ ռեժիմը և առողջացնել Հայաստանի քաղաքական և տնտեսական համակարգը»: