2 դեկտեմբերի 2011 - 11:53 AMT
Թուրքիան փորձում է հաշտեցնել Իրանին ու Մեծ Բրիտանիային

Իրանի Fars գործակալությունը տեղեկատվություն է տարածել այն մասին, որ Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն փորձում է հաշտեցնել Իրանին ու Մեծ Բրիտանիային:

Դավութօղլուն հեռաձայնել է Իրանի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարներին՝ այն հույսով, որ կհաջողվի կանխել երկու երկրների հարաբերությունների վերջնական խզումը:

Բրիտանիան հետ է կանչել իր դեսպանին Թեհրանում և տարհանել է դիվանագիտական անձնակազմին այն բանից հետո, երբ պարսիկ ուսանողների ամբոխոը հարձակվել է և ավերել Թեհրանում Մեծ Բրիտանիայի դեսպանությունը: