4 դեկտեմբերի 2011 - 16:56 AMT
Հայաստանում ՌԴ Պետդումայի ընտրություններն ընթանում են առանց խախտումների

16:00 դրությամբ Ռուսաստանի դեսպանության հյուպատոսական տարածքում, որը բաղկացած է 5 ընտրատարածքներից, Ռուսաստանի Պետական դումայի ընտրություններին ներկայացել է 2966 մարդ: Այդ մասին PanARMENIAN.Net-ին հաղորդել է ՌԴ դեսպանատան մամլո քարտուղար Սերգեյ Աբելյանը: «Ոչ մի բողոք չի եղել: Քաղաքացիները շարունակում են գալ, ինչպես նաև դեսպանատուն են այցելում ԶԼՄ ներկայացուցիչներ»,- նշել է նա: Աբելյանն ընդգծել է նաև, որ ընտրություններին ՌԴԿԿ-ից դիտորդը նույնպես որևէ խախտում չի արձանագրել:

Ինչ վերաբերում է Գյումրիում ՌԴ Գլխավոր հյուպատոսության ընտրատարածքում քվեարկածների քանակին, ապա Աբելյանը հաղորդել է, որ ինքն առայժմ տեղեկատվություն չունի այդ ընտրատարածքի վերաբերյալ: