Դեկտեմբերի 5 երեկոյան, ոստիկանությունը ձերբակալել է Չիստիե Պրուդիում կայացած «Ռուսաստանն առանց Պուտինի» կարգախոսով հանրահավաքի մոտավորապես 300 մասնակցի, այդ թվում կաշառակերությունը բացահայտող հայտնի բլոգեր Ալեքսեյ Նավալնովին և ընդդիմադիր «Սոլիդարնոստի» առաջնորդ Իլյա Յաշինին: Ինչպես հայտնում է Բի-բի-սի ռուսական ծառայությունը, ձեերբակալվածների մեծամասնությանը շուտով բաց են թողնել, սակայն մի քանիսին ողջ գիշեր թողել են ոստիկանական բաժանմունքում՝առավոտյան ոստիկանաններին ընդդիմանալու մեղադրանքով դատարանին ներկայացնելու համար:
Սկզբում երկու ընդդիմադիրներին պահում էին «Սեվերնոյե Իզմայլովո» ՆԳԲ, ապա տեղափոխել են «Կիտայ-գորոդ»-ի ՆԳԲ: Երկու տեղերում էլ ոստիկանական բաժանմունքների մոտ հավաքվել են նրանց կողմնակիցները, ովքեր պահանջում էին փաստաբանների մուտքը ձերբակալվածների մոտ: Ստացվում են հակասական հաղորդագրություններ այն առնչությամբ, արդյոք ոստիկանությունը կատարել է այդ պահանջը, թե ոչ: