Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի հայտարարությունները Հայկական ատոմակայանի վտանգավորության մասին , չեն համապատասխանում իրականությանը, այս մասին Երևանում դեկտեմբերի 6-ին հայտարարել է ՀՀ նախագահին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի նախագահ Ադոլֆ Բիրկհոֆերը՝ Գերմանիա: « Նմանատիպ հայտարարություններ հնչում են նաև Գերմանիայի ատոմային էներգետիկայի առնչությամբ, սակայն դրանք իրականությանը չեն համապատասխանում»,- ասել է նա Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ Խորհրդի 12-րդ նիստի արդյունքներն ամփոփելով:
Այս կապակցությամբ Ադոլֆ Բրիկհոֆերը նշել է, որ ատոմային էներգետիկայի ոլորտում իր բազմամյա փորձառության մեջ «Հայաստանն առաջին երկիրն է, որի ղեկավարը մասնակցում է ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի նիստին և նա քաջատեղյակ է քննարկման արդյունքներին և դրա անվտանգության հետ կապված իրավիճակին»: