6 դեկտեմբերի 2011 - 15:27 AMT
Աշխարահի ամենաերկար «ՏաԹևեր» ճոպանուղին անցնում է շահագործման ձմեռային ռեժիմի

Դեկտեմբերի 12-19-ը «ՏաԹևեր» ճոպանուղին ուղևորափոխադրումներ չի իրականացնելու` պայմանավորված շահագործման աշնանային ռեժիմից ձմեռայինին անցմամբ: Ինչպես ասվում է ճոպանուղու տնօրեն Տիգրան Ղազարյանի հաղորդագրության մեջ, վերոհիշյալ ժամանակահատվածում «ՏաԹևեր» ճոպանուղու կառավարման էլեկտրոնային և մեխանիկական համակարգերը հարմարացվելու են Սյունիքի մարզի եղանակային փոփոխություններին. Ելնելով եղանակային պայմանների փոփոխություններից (քամիներ, օդի հարաբերական խոնավություն և այլն) իրականացվելու են կառավարման համակարգերի եղանակային ռեժիմների փոփոխություններ:

Նշված ժամանակահատվածում շվեյցարական «Գարավենտա-Դոպելմայեր» ընկերության մասնագետների կողմից իրականացվելու են նաև ճոպանուղու տարեկան տեխնիկական զննման և սպասարկման աշխատանքներ: