7 դեկտեմբերի 2011 - 12:04 AMT
Լատվիայի ԱԳ նախարարը կարծում է, որ ԵԱՀԿ-ն պետք է խորացնի Ղարաբաղի վերաբերյալ բանակցությունները

ԵԱՀԿ-ն պետք է ուսումնասիրի ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ բանակցությունների խորացման հնարավորությունը: Այդ մասին Լիտվայում, ելույթ ունենալով ԵԱՀԿ ԱԳՆԽ 18-րդ նիստին, հայտարարել է Լատվիայի ԱԳ նախարար Էդգարս Ռինկևիչուս:Ինչպես Վիլնյուսից հաղորդում է PanARMENIAN.Net-ի թղթակիցը, Ռինկևիչուսը նշել է, որ բանակցությունների խորացումն անհրաժեշտ է այդ գործընթացում համագործակցության և առաջընթացի համար:

Խոսելով Վրաստանում տիրող դրության մասին՝ Լատվիայի ԱԳ նախարարը նշել է, որ իր երկիրը «աջակցում է Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը»: Այդ առումով Էդգարս Ռինկևիչուսը նշել է Վրաստանում ԵԱՀԿ առաքելության վերականգնման անhրաժեշտությունը: