8 դեկտեմբերի 2011 - 10:53 AMT
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կարող է կրկին օրակարգում հայտնվել Շվեյցարիայի միջնորդությամբ

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը կարող է կրկին օրակարգում հայտնվել Շվեյցարիայի միջնորդությամբ: Ինչպես հաղորդում է Hurriyet-ը, Վիլնյուսում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումից անմիջապես հետո Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն բանակցություններ է վարել իր շվեյցարացի պաշտոնակից Միշլին Քալմի-Ռեյի հետ: Դիվանագիտական աղբյուրների հաղորդմամբ, բանակցությունների հիմնական թեման իրադրությունն էր Կովկասում, ինչպես նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը, որում Շվեյցարիան հանդես է գալիս որպես միջնորդ: