8 դեկտեմբերի 2011 - 13:28 AMT
Փորձագետ. Բաշար Ասադի ռեժիմի տապալման դեպքում հայկական համայնքը կարող է վտանգի մեջ հայտնվել

Բաշար Ասադի ռեժիմի տապալման արդյունքում հայկական համայնքը կարող է վտանգի մեջ հայտնվել: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը: Նրա խոսքով, հայ համայնքը լավ է ինտեգրվել հասարակությանը: Արևելագետը, մասնավորապես, նշել է, որ Ասադի կառավարման ընթացքում հայերն ապրել են ոչ միայն բարեկեցիկ, այլ նաև ապահով: «Եթե Ասադի ռեժիմն անկում ապրի, ապա Սիրիայի հայ համայնքը վտանգի մեջ կլինի, քանի որ նրա դեմ հիմնականում պայքարում են իսլամամետ ուժերը, որոնք հայտնի են իրենց՝ քրիստոնյաների հանդեպ բացասական վերաբերմունքով, մասնավորապես հայերի»,- ընդգծել է նա:

Ընդ որում հայ փորձագետը նշել է, որ հայերի համար վտանգ է ներկայացնում նաև տարածաշրջանում Թուրքիայի դիրքի ամրապնդումը: Նրա խոսքով, Անկարան օգտվել է արաբական աշխարհում կատարվող փոփոխություններից նրա համար, որպեսզի ամրապնդի իր դիրքերը: Այս համատեքստում նա նկատել է, որ եթե Սիրիայում իշխանության գան իսմալամետ ուժերը, ապա Թուրքիայի ազդեցությունը երկրում կմեծանա, ինչն անցանկալի է նաև հայերի համար:

Անդրադառնալով նրան, արդյոք Սիրիայի հայ համայնքը կարող է ներգաղթել Հայաստան, Սաֆարյանն ասել է, որ երկրում այնքան էլ բարենպաստ պայմաններ չկան և երկիրը մեծ ռեսուրսներ չունի, որպեսզի ապահովի ներգաղթյալների նման հոսքն ամեն անհրաժեշտով, սակայն երկիրը պետք է պատրաստ լինի դրան»: