8 դեկտեմբերի 2011 - 17:45 AMT
Բակո Սահակյանը քննարկել է բնակարանային քաղաքականությանը վերաբերող մի շարք հարցեր

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի մոտ դեկտեմբերի 8-ին հրավիրվել է աշխատանքային խորհրդակցություն` բնակարանային քաղաքականությանը վերաբերող հարցերի շուրջ:

Նախագահականից հայտնում են, որ հատուկ ուշադրություն է դարձվել զոհված զինծառայողների ընտանիքների բնակարանային խնդիրների և «Արցախ» թաղամասի շինարարության հետ կապված հարցերին: Նախագահ Սահակյանը բնակարանային քաղաքականությունը համարել է երկրի սոցիալական քաղաքականության կարևոր բաղադրամասերից մեկը, որից մեծապես կախված է վերջինիս արդյունավետ իրականացումը:

Բակո Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին: Խորհրդակցությանը մասնակցել են վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: