13 դեկտեմբերի 2011 - 16:37 AMT
Սիրիայում իրավիճակը ապակայունացնելու Թուրքիայի փորձերը հաջողությամբ չեն պսակվի, կարծում է հայ փորձագետը

Մերձավոր Արևելքում հենց Թուրքիայի վրա է դրված եղել Սիրիայի հեղափոխական ալիքի կարգավորման և զարգացման դերը: Այս մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը: Նրա խոսքով, գոյություն ունեն բազմաթիվ փաստեր, որոնք ապացուցում են Թուրքիայի միջամտությունը Սիրիայի հակակառավարական ակցիաներին, այդ թվում նաև այն, որ թուրքական սահմանից սիրիացի հեղափոխականներին մատակարարվել է զենք: Սակայն, նա նկատել է, որ Թուրքիայի գործողությունները, որոնք ուղղված են Սիրիայում հեղափոխական ալիքի զարգացմանը, կործանման են մատնված:

Հայ փորձագետը նաև հույս է հայնել, որ իրավիճակը Սիրիայում կկայունանա և Դամասկոսում իրավիճակը ապակայունացնելու Թուրքիայի փորձերը վերջնականապես կձախողվեն: