Ադրբեջանը ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության իմիտացիա է անում: Այդ մասին Obyektiv.tv հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպության պատասխանատու Ռեյչել Դեմբերը:
«Դա երևում է նաև երկրի զեկույցներից, որոնք ներկայացվում են միջազգային կառույցներին: Ավելին, միջազգային ստանդարտներին համապատասխանող նորմալ օրենսդիր բազայի շղարշի ետևում, թաքնված է օրենքների անփույթ իրագործում»,- հայտարարել է իրավապաշտպանը:
Դեմբերի խոսքով, Ադրբեջանի քաղաքական և դատական իշխանությունները, նրա իրավապահ մարմիններին չեն կարողանա մոլորեցնել միջազգային հանրությանը, քանի որ բոլորն էլ գիտեն, որ երիտասարդ ակտիվիստները ձերբակալված են իրենց հայացքների համար:
«Բանտերում դեռևս տասնյակ մարդիկ կան, ովքեր պատժվել են խոսքի և հավաքների ազատության օրինական իրավունքն իրականցնելու փորձի համար»,-ընդգծել է նա:
Մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում խնդիրների մասին, Դեմբերի կարծիքով, խոսում է նաև այն փաստը, որ Եվրոպայի Խորհրդի քաղբանտարկյալների գծով զեկուցող Քրիստոֆեր Շթրասերը մինչ օրս չի կարողանում անցնել իր պարտականությունների իրականցմանը և Ադրբեջանի վերաբերյալ զեկույց պատրաստել: