14 դեկտեմբերի 2011 - 17:52 AMT
Սեդրակ Զատիկյանի սպանության գործով ձերբակալվել է նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի եղբոր որդին

Այսօր Կիևյան կամրջի վրա ձերբակալվել է Ստեփան Հակոբյանը՝ Սիմոն Հակոբյանի (Մալաթիայի Սիմոն) որդին։ Նա նաև նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի եղբոր որդին է: Ոստիկանության լրատվական ծառայությունից PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնեցին, որ նա գտնվում էր հետախուզման մեջ։ Ստեփան Հակոբյանը մեղադրվում է Մալաթիայի ավագանու անդամ Սեդրակ Զատիկյանի սպանության մեջ։

Դեպքը տեղի էր ունեցել 2006 թ. հունիսի 22-ին՝ Սեբաստիա-Տիչինա փողոցների խաչմերուկում, տասնյակ մարդկանց աչքի առաջ: Այդ օրը արձակած կրակոցներից զոհվեց նաև պատահական անցորդ՝ 1969թ ծնված Կարինե Սարգսյանը: