15 դեկտեմբերի 2011 - 17:20 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Բարոնուհի Քոքսը հուսով է, որ Բաքուն երբևէ կառուցողական մոտեցում կցուցաբերի Ղարաբաղի հարցում

Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսն ափսոսում է, որ Ադրբեջանը երբեմն ագրեսիա է դրսևորում, ինչպես նաև ավելացնում իր ռազմական ներուժը: «Հուսով եմ, որ Ադրբեջանը երբևէ կառաջնորդվի ավելի ռացիոնալ և կառուցողական մոտեցումներով, քանի որ շատ հաճախ նրանք մի բան են ասում, իսկ անում են բոլորովին այլ բան»,- ասել է նա դեկտեմբերի 15-ին Երևանում:

Միևնույն ժամանակ բարոնուհին դրական է գնահատել Հայաստանի դիրքորոշումը: «Պատրաստակամություն կա մեկ սեղանի շուրջ նստելու և բանակցելու այդ հիմնախնդրի կարգավորման շուրջ»,- ընդգծել է նա` մեկնաբանելով ԵԱՀԿ ՄԽ աշխատանքը ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ:

Ընդ որում, Քոքսը հավելել է, որ հարգում է ղարաբաղյան ժողովրդի կարծիքը, նրա կամարտահայտումը, ինչպես նաև բանակցային գործընթացում ներգրավվելու իրավունքը:

ՖՈՏՈՇԱՐՔ