15 դեկտեմբերի 2011 - 18:23 AMT
ՎիվաՍել-ՄՏՍ-ի վիճակահանության շահողները ստացել են Google Nexus S սմարթֆոններ

ՎիվաՍել-ՄՏՍ-ի մամլո ծառայությունից տեղեկացնում են, որ այսօր ընկերության գլխամասային գրասենյակում գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը բաժանորդներին հանձնել է վիճակահանության արդյունքում շահած Google Nexus S սմարթֆոնները:

Վիճակահանությունը տեղի էր ունեցել հոկտեմբերի 25-ին, որի ընթացքում 30 հետվճարային բաժանորդներ շահել էին Google Nexus S սմարթֆոններ:

Իրականացված հատուկ ծրագրին մասնակցելու համար սահմանված էին հետևյալ չափանիշները. մասնակիցները պետք է լինեին «Կլասիկ», «Կլասիկ սոլո», «Կլասիկ ֆլեքսի» և կորպորատիվ սակագնային պլանների անհատական վճարող հետվճարային բաժանորդներ, որոնց` անցած երեք ամիսների (մարտից մինչև մայիս) ծառայությունների դիմաց կատարված ընդհանուր վճարը կազմել էր 10,000-18,000 ՀՀ դրամ, և հաջորդող երեք ամիսների (հունիս - սեպտեմբեր) ընթացքում ծառայությունների դիմաց կատարված ընդհանուր վճարն ավելացել էր 50 և ավելի տոկոսով:

Ծրագրի ավարտին մասնակիցների նախնական ցուցակից ծրագրի հիմնական չափանիշներին համապատասխանեց 1,662 բաժանորդ` անցնելով եզրափակիչ փուլ:

Ծրագրի թափանցիկությունը և արդարությունն ապահովելու նպատակով` եզրափակիչ փուլ անցած մասնակիցների ցուցակից համակարգչային ծրագիրն ընտրել էր յուրաքանչյուր հիսուներորդ GSM համարի օգտագործողին: Վերջիններս հրավիրվեցին ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխամասային գրասենյակ` վիճակահանության միջոցով որոշելու 30 սմարթֆոնների հասցեատերերին: