17 դեկտեմբերի 2011 - 11:09 AMT
Արթուր Բաղդասարյանը կմասնակցի ՀԱՊԿ ԱԽ քարտուղարների կոմիտեի նիստին

Դեկտեմբերի 19-ին ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակությունը երկօրյա այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն, հայտնում է ԱԱԽ մամլո ծառայությունը:

Պատվիրակությունը կմասնակցի Մոսկվա քաղաքում անցկացվելիք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստին: Այցի շրջանակներում ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը կհանդիպի նաև ՌԴ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հետ: