Սիրիայի իշխանության ներկայացուցիչներն այսօր ստորագրել են արձանագրություն, որը թույլատրում է Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) դիտորդների առաքելության մուտքը երկիր: Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, դիտորդները պետք է համոզվեն, որ երկրի իշխանություններն իրոք փորձում են խաղաղ ճանապարհով կարգավորել ճգնաժամը և դադարեցնել արյունահեղությունը:
Համաձայնագիրը ենթադրում է նաև զորքերի դուրսբերում այն քաղաքներից, որոնք դեմ էին հանդես եկել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ռեժիմին, քաղբանտարկյալների ազատում և ընդդիմության հետ երկխոսության հաստատում: Սիրիան լիովին չի ժխտել ԱՊԼ «ճանապարհային քարտեզը», սակայն պնդել է, որ երկրում իրավիճակի մշտական մոնիտորինգը կխախտի նրա ինքնիշխանությունը:
Դեկտեմբերի 16-ին Ռուսատանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում առաջարկեց Սիրիայի վերաբերյալ որոշման նախագիծ: Փաստաթղթում դատապարտվում է բռնությունը հակամարտության բոլոր կողմերի հանդեպ` ինչպես կառավարական, այնպես էլ ընդդիմադիր շարժման, ինչպես նաև անհանգստություն է արտահայտվում Սիրիայի անօրինական կազմավորումներինց զենքի անօրինական մատակարարման վերաբերյալ: Բացի այդ, որոշման նախագիծը աջակցություն է հայտնում ԱՊԼ գործողություններին, որոնք ուղղված են հակամարտության կարգավորմանը:Այն նաև կոչ է անում իշխանությունների և ընդդիմադիրների միջև քաղաքական երկխոսության:
Սիրիայի իշխանությունները որոշել են երկիր թողնել դիտորդներին