20 դեկտեմբերի 2011 - 15:37 AMT
Թուրքիայում ավելի քան 20 լրագրող է ձերբակալվել

Թուրքիայի ոստիկանությունը Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) գործունեությանը մասնակցության կասկածով ձերբակալել է մոտ 40 հոգու: Բոլորը ձերբակալվել են միաժամանակ յոթ քաղաքներում անցկացված օպերացիայի արդյունքում, հաղորդում է Associated Press-ը` հղում կատարելով թուրքական լրատվամիջոցներին:

Firat գործակալության համաձայն, մոտ 25 բերման ենթարկվածներ լրագրողներ են: Բացի տեղական ԶԼՄ լրագրողներից, բերման ենթարկվածների թվում է նաև Agence France Presse ֆրանսիական գործակալության լուսանկարիչը:

Ժամանակ առ ժամանակ Թուրքիայում նման այսպես կոչված հակաահաբեկչական օպերացիաներ են իրականացվում, որոնց ընթացքում բերման են ենթարկվում հայտնի հասարակական գործիչներ, իրավապաշտպաններ և լրագրողներ: