26 նոյեմբերի 2003 - 21:40 AMT
ՀՆԴԿԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՄՏԱԴԻՐ Է ԽՈՇՈՐ ՆԵՐԴՐՈՒՄ ԿԱՏԱՐԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՍԿԵՐՉՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ
Ադամանդի մշակմամբ զբաղվող Հնդկաստանի "Ռոզիբլյու" խոշորագույն ընկերությունը մտադիր է 2004 թվականին Հայաստանի ոսկերչական ոլորտում 5 մլն ԱՄՆ դոլար ներդնել: Ինչպես տեղեկացրեց ընկերության հիմնադիրներից մեկը` Հարշադ Մետան, այդ նպատակով Հայաստան է ժամանել «Ռոզիբլյու» ընկերության աշխատակիցների մի խումբ, որն այցելել է տեղի մի շարք ոսկերչական ձեռնարկություններ: Նրա խոսքերով` տվյալ նախագծի իրականացման դեպքում ապրանքաշրջանառության տարեկան ակնկալվող ծավալները կկազմեն 15 մլն դոլար: Արտադրանքի իրացման հիմնական շուկան կդառնա ԱՄՆ-ը, թեեւ արտադրանքի որոշ մասը նախատեսված է նաեւ տեղական շուկայի համար: Նշենք, որ ընկերությունը Հայաստանում աշխատում է արդեն երեք տարի` երկրի ադամանդի մշակման ոլորտում կատարելով շուրջ 15 մլն ԱՄՆ դոլարի ներդրումներ: