21 դեկտեմբերի 2011 - 11:31 AMT
Հայաստանի շախմատի կանանց հավաքականը թիմային ԱԱ-ում կհանդիպի Հնդկաստանի հավաքականի հետ

Դեկտեմբերի 21-ին Մարդինում (Թուրքիա) կկայանա շախմատի կանանց աշխարհի թիմային առաջնության 4-րդ մրցափուլը:

Հայաստանի հավաքականը, որը 3-րդ մրցափուլում 0:4 հաշվով պարտություն է կրել Չինաստանից, կհանդիպի Հնդկաստանի հետ: Հնդկաստանի հավաքականը 9,5 միավորով երկրորդ տեղն է զբաղեցնում, իսկ հայկական ընտրանին 5,5 միավորով 6-րդ տեղում է: 10,5 միավորով մրցաշարային աղյուսակը գլխավորում է Չինաստանը:

Շրջանային համակարգով ընթացող մրցաշարը կավարտվի դեկտեմբերի 27-ին: