Mozilla ընկերությունը իր պաշտոնական բլոգում հայտնում է, որ կնքել է Google-ի հետ շահութաբեր համաձայնագիր երեք տարի ժամկետով։ Ըստ նոր համաձայնագրի, Google Search-ը շարունակելու է լինել Firefox բրաուզերի հիմնական որոնողական համակարգը։
Թե որքան է կազմել համաձայնագրի արժեքը, երկու ընկերությունները չեն հրապարակում։
Հենց երեկ թողարկվել է Mozilla Firefox բրաուզերի 9-րդ տարբերակը։ Նշենք, որ վերջերս Firefox բրաուզերին անցավ Chrome-ը։ Բրաուզերների համաշխարհային շուկայում Chrome-ին պատկանում է շուկայի 25.69%-ը, իսկ Firefox-ին շատ քիչ տարբերությամբ՝ 25.23%-ը։ Դե իսկ առաջատարը մնում է Internet Explorer-ը։